ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Ֆրանսիացիները կշտացել են հայհոյախառն գրականությունից»

«Ֆրանսիացիները կշտացել են հայհոյախառն գրականությունից»
23.05.2012 | 04:18

«Հայ գրարվեստ» մատենաշարի շրջանակներում Փարիզում լույս է տեսել հայ ժամանակակից գրողների պատմվածքների ֆրանսերեն ժողովածուն: «Հայկական խճանկար» վերնագրով մատենաշարում ներկայացված են ժամանակակից 17 գրողներ` Ռաֆայել Նահապետյան, Սուսաննա Հարությունյան, Վահագն Գրիգորյան, Մարիամ Ասրյան, Հովիկ Վարդումյան, Հովհաննես Երանյան և այլք:
Նշենք, որ «Հայ գրարվեստ» մատենաշարը ստեղծվել է 2009-ին, երբ առաջին անգամ Փարիզի հեղինակավոր հրատարակչություններից մեկը լույս ընծայեց Հովիկ Վարդումյանի «Անմահը» պատմվածքների ֆրանսերեն ժողովածուն: «Հայ գրարվեստ» մատենաշարի խմբագիրը հայտնի բանաստեղծ Սերժ Վենտուրինին է: Նա թարգմանել և հրատարակել է նաև Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» պոեմն ու Սայաթ-Նովայի տաղերը, կազմել արևելահայերեն դասագիրք հայկական կիրակնօրյա դպրոցների համար: Ֆրանսիացի բանաստեղծի «Լեռն ի վեր» բանաստեղծական ժողովածուն նվիրված է Հայաստանին:
«Հայ արձակը հետաքրքրության է արժանանում Ֆրանսիայում, նրանց մաքուր գրականություն է պետք, կշտացել են ժարգոնային, հայհոյախառն գրականությունից»,-մեզ հետ զրույցում ասաց Հովիկ Վարդումյանը: Նրա պատմվածքների ժողովածուն մեծ արձագանք է գտել Ֆրանսիայում, ներկայացվել է մրցանակի և «Հայ գրարվեստ» մատենաշարի ստեղծման առիթ դարձել: Հարցին` ինչի՞ մասին է «Անմահը» ժողովածուն, գրողը պատասխանեց` մաքուր կարոտի գրականություն է:
«Հայկական խճանկար» մատենաշարի շնորհանդեսը կլինի աշնանը` Երևանում` գրքի խմբագիր Սերժ Վենտուրինիի և թարգմանիչ Եղիսաբեթ Մուրադյանի մասնակցությամբ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5040

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ